«Հեզբոլլահի» առաջնորդ. ԱՄՆ-ը սխալվում է, եթե կարծում է, որ «հութիները» կդադարեն դիմակայել Իսրայելին Կարմիր ծովում
Հեզբոլլահի առաջնորդն ասում է, որ ԱՄՆ-ը սխալվում է, եթե կարծում է, որ հութիները կդադարեն Կարմիր ծովում Իսրայելի դեմ պայքարը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները վնասում են ծովային նավարկության անվտանգությանն ընդհանուր առմամբ։
«Ավելի վտանգավոր է այն, ինչ արեցին ամերիկացիները Կարմիր ծովում։ Դա կվնասի բոլոր ծովային նավագնացության անվտանգությանը, ներառյալ նավերը, որոնք չեն մեկնում Պաղեստին, ներառյալ նավերը, որոնք կապ չունեն այս գործի հետ, քանի որ ծովը վերածվել է պատերազմի թատերաբեմ՝ հրթիռներով, անօդաչու սարքերով և ռազմանավերով»,- ասել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հարձակումներ են իրականացրել Եմենում գտնվող «հութիների» օբյեկտների վրա։ Ինչպես բացատրեց Ջո Բայդենը, ավիահարվածները պատասխանն էին Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութիների հարձակումներին: