«Հեզբոլլահը» պնդում է, որ արդյունավետ հարձակում է իրականացրել Իսրայելի «Երկաթե գմբեթի» վրա
«Հեզբոլլահը» պնդում է, որ արդյունավետ հարձակում է իրականացրել Իսրայելի «Երկաթե գմբեթի» վրա

«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքը։ Լիբանանյան խմբավորումը պնդում է, որ արդյունավետ հարձակում է իրականացրել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի՝ «Երկաթե գմբեթի» վրա։

«Հեզբոլլահը» հայտարարել է նաեւ, որ ժամանակակից համակարգի հրթիռներով ռմբակոծել է «Ստելլա Մարիս» ռազմածովային բազան, որը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքի հյուսիս-արեւմուտքում։ Ըստ լիբանանյան խմբավորման՝ իսրայելական զինվորականները Թել Ավիվում արտակարգ միջոցառումներ են հայտարարել՝ ի պատասխան հակամարտության սրման։

«Հեզբոլլահի» հայտարարության համաձայն՝ ռմբակոծվել է նաև Թել Ավիվի մատույցներում գտնվող ռազմական հետախուզական ստորաբաժանման 8 200 բազան։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Լիբանանից հինգ հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի կենտրոնական հատված, իսկ 15 ​​հրթիռ՝ հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայֆայի հարավային թաղամասում հրթիռի բեկորները վնասել են ավտոմեքենաներ և շենք։