«Հեզբոլլահը» մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, վիրավորվել է երկու մարդ
Շիական «Հեզբոլլահ» խմբավորումը մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ վիրավորելով երկու մարդու։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ առաջին փուլում Լիբանանից մոտ 100 հրթիռ է արձակվել դեպի հյուսիսային Իսրայել, որին հաջորդել է ևս 100 հրթիռ մի քանի ժամվա ընթացքում։ Լիբանանի սահմանից 50 կիլոմետր շառավղով գտնվող բնակավայրերում հնչել են տագնապի ազդանշաններ։
Հաղորդումների համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի կողմից արձակված բոլոր հրթիռները չեն անցել Իսրայելի սահմանը։ «Հեզբոլլահ»-ը նաև արձակել է հեռահար հրթիռներ, որոնք տագնապի ազդանշաններ են արձակել Թել Ավիվում և մոտակա քաղաքներում։ Տեղեկություններ են եղել նաև անօդաչու թռչող սարքերի ներթափանցման մասին։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ սա պատերազմի ընթացքում «Հեզբոլլահ»-ի կողմից իրականացված ամենամեծ հարձակումն էր։