«Հեզբոլլահը» հրթիռներ է արձակել իսրայելական Կիրյաթ Շմոնա, Հայֆա, Աֆուլա և Նազարեթ քաղաքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մոտ 50 հրթիռ է արձակվել Կիրյաթ Շմոնայի ուղղությամբ, որոնց մի մասը չեզոքացվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մի մասն էլ ընկել է քաղաքում։ Հրթիռային հարձակումը Կիրյաթ Շմոնայում զոհեր չի տվել, չնայած նյութական վնաս է հասցրել քաղաքին։
«Հեզբոլլահը» տասը հրթիռ է արձակել Հայֆա քաղաքի արեւելքում։ Մեկ մարդ տուժել է բեկորների ընկնելու հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ այսօր «Հեզբոլլահը» ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։