«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի երեք ռազմական օբյեկտների վրա
Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի երեք ռազմական թիրախների վրա՝ ի պատասխան «Իսրայելի հանցավոր ագրեսիայի, որը ռմբակոծել է Լիբանանի տասնյակ քաղաքներ և գյուղեր»։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ «Հեզբոլլահը» հայտարարել է, որ «հրթիռների մեծ համազարկով» հարված է հասցրել Գոլանի բարձունքներում գտնվող «Նաֆահ» ռազմաբազային։
Բացի այդ, խմբավորումը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն և Ռամատ Դավիդ ավիաբազաների վրա։
Իսրայելական զինվորականները դեռևս մեկնաբանություն չեն արել այս հարցի վերաբերյալ։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ մարտավարական գործողություն են սկսել Լիբանանի սահմանին՝ ընդգծելով, որ դա Լիբանանի ներսում ավելի լայն ցամաքային գործողության մաս չի կազմում։