«Հեզբոլլահ» խմբավորումը 320 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես նշվում է խմբավորման տարածած հայտարարության մեջ, հրթիռների թիրախը եղել է Իսրայելի հյուսիսում տեղակայված 11 ռազմաբազա։
«Հըզբոլլահ»-ն ասում է, որ հարձակումը հարձակման առաջին փուլն է՝ ի պատասխան հուլիսի 30-ին խմբավորման ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրիի սպանությանը:
Մյուս կողմից Իսրայելը հայտարարեց, որ կանխարգելիչ հարվածներ են հասցվել Լիբանանի տարածքին։ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկությունների համաձայն՝ թիրախ են դարձել այն վայրերը, որտեղից «Հեզբոլլահը» հարվածներ էր նախապատրաստում Իսրայելի դեմ։
Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ առաջիկա 48 ժամվա ընթացքում երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Իշխանություններն ասում են, որ «Հեզբոլլահի» հարձակումը դեռ սպասվում է։ Այս պահին անցկացվում է Իսրայելի նախարարների կաբինետի արտահերթ նիստ։