«Հեզբոլլահ»-ը հերքում է իսրայելցի զինվորականների մուտքը հարավային Լիբանան
«Հեզբոլլահը» հերքում է իսրայելցի զինվորականների մուտքը հարավային Լիբանան։ Այս մասին տեղեկություն է տարածում Սի Էն Էն-ը։
«Սիոնիստների այն պնդումը, թե օկուպացիոն ուժերը մտել են Լիբանան, սուտ է»,- ասել է Հեզբոլլահ-ի լրատվամիջոցների ներկայացուցիչը։
Ըստ Հեզբոլլահի՝ իրենք պատրաստ են ուղիղ առճակատման, եթե Իսրայելը համարձակվի մտնել լիբանանյան տարածք։
Տեղեկության համար՝ այսօր առավոտյան Իսրայելում հայտարարվել է, որ սահմանափակ, տեղայնացված և նպատակային ցամաքային գործողություն է ընթանում։ Իսրայելի պաշտպանության բանակը, սակայն, ասում է, որ սահմանի մոտ տեղակայված թիրախները ուղղակի սպառնալիք են Իսրայելի ժողովրդի համար։