«Հեզբոլլահ»-ը հայտարարում է, որ իրենք պատերազմի նոր փուլ են սկսում Իսրայելի դեմ և բարձր ճշգրտության հրթիռներ են կիրառում զինվորների դեմ
«Հեզբոլլահ»-ը հայտարարում է, որ իրենք պատերազմի նոր փուլ են սկսում Իսրայելի դեմ և բարձր ճշգրտության հրթիռներ են օգտագործում զինվորների դեմ։
«Հըզբոլլահ»-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նրանք «թևակոխում են իսրայելական թշնամու հետ առճակատման նոր և սրվող փուլ» և «առաջին անգամ կկիրառեն բարձր ճշգրտության հրթիռներ»։
Տեղեկության համար՝ երեկ Ռաֆահում իսրայելցի զինվորականների կողմից սպանվել է «Համասի» առաջնորդ Յահյա Սինվարը։ Ինչպես նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը, նրա սպանությունը մեծ ռազմական և բարոյական ձեռքբերում է Իսրայելի համար։
Յահյա Սինվարը ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ է հռչակվել Թեհրանում իր նախորդի՝ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։ Մինչ այդ նա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարն էր։ Սինվարին Իսրայելի հետախուզման մեջ առաջին տեղում էր: Երկրի հատուկ ծառայությունները կարծում էին, որ նա է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա հարձակման կազմակերպիչը։ Սինվարը ծնվել է 1962 թվականին Գազայի հարավում գտնվող Խան Յունիս փախստականների ճամբարում: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է իսրայելական բանտում։ 1988 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Յահյա Սինվարը 1027 պաղեստինցի գերիների թվում է, որոնք Իսրայելը փոխանակել է 2011 թվականին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի հետ: