Հետազոտության համաձայն, վեց տարեկանից երեխաների համար թույլատրվում է շնչադիմակ կրելը և այն առողջության վրա ոչ մի բացասական ազդեցություն չունի. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, հետազոտությունների, այդ թվում ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների համաձայն, 6 տարեկանից երեխաների համար շնչադիմակի օգտագործումը թույլատրվում է և այն առողջության վրա բացասական ազդեցություն չունի:
«Ինչպես գիտեք, մեր երկրում շնչադիմակը դարձել է պարտադիր չորրորդ դասարանից սկսած երեխաների համար, իսկ մինչև չորրորդ դասարանը այն ունի խորհրդի տեսք: Բազմաթիվ հետազոտություններ կան, և աշխարհում ամենաուժեղ հանրային առողջապահական հաստատություններից մեկն է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, որի ուղեցույցը թույլ է տալիս 6 տարեկանից երեխաների համար շնչադիմակի օրգտագործումը, և դա ոչ մի բացասական ազդեցություն չունի երեխայի առողջության վրա: Բացառիկ դեպքեր կան, եթե երեխան ունի այլ հիվանդություն, երբ այն կարող է մերժվել բժշկի կողմից: Այսօր շատ երկրներում դպրոցներում շնչադիմակ կրելը պարտադիր է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: