Հետազոտության համաձայն ծխախոտի օգտագործման արդյունքում ծախսերը կազմել են 825 մլն. լարի
2017 թվականին բնակչության կողմից ծխախոտի օգտագործման արդյունքում, ինչպես ուղիղ առողջապահական, այնպել էլ անուղակի ծախսերը ( ժամանակից շուտ մահացիություն և աշխատավայրում ծխելու հետ կապված ծախսեր) կազմել են 824,9 մլն. լարի, որը երկրի ամենամյա ամբողջ ներքին արտադրանքի՝ 2,43 տոկոսն է,-այսպիսի արդյունքներով է ավարտվել, երկրում ծխախոտի հետ կապված տնտեսական վնասի գնահատումը, որը իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, առողջապահության համաշխարհային կազմակերպության, Վրաստանի առողջապահության նախարարության և այլ կառավարական գերատեսչությունների համագործակցության արդյունքում:
Հետազոտության հեղինակների լրատվությամբ, ծխախոտի վերահսկման առաջնահերթ չորս հոդվածների (ծխախոտի արտադրանքի հարկագանձում, հանրային տարածքում ծխելու արգելքը, ծխախոտի արտադրության գովազդումը, հանրայնացումը և հովանավորությունը, ծխախոտի արտադրանքի փաթեթավորումը) գործի դնելու դեպքում, 15 տարվա ընթացքում երկիրը կխուսափի 53 100 քաղաքացու մահացիությունից, որը ծխախոտի հետ ասոցացված ամբողջ տնտեսական ծախսերը կնվազեցվեն 3,6 մլն. լարիով:
2017 թվականին Վրաստանը, միակ երկիրն էր Եվրոպայի տարածաշրջանից, որին շնորհվել է FCTC 2030 գործընկեր երկրի կարգավիճակը: Սա առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի վերահսկման հռչակագրի (WHO FCTC) քարտուղարության կողմից նախաձեռնված նոր ծրագիր է: Հենց այս ծրագրի շրջանակներում իրականացվել է «ներդրումային դեպք» նախագիծը, կոնկրետ տեղի է ունեցել երկրում ծխախոտի հետ կապված տնտեսական վնասի հաշվառում:
Հիշեցնենք, 2017 թվականին Վրաստանի խորհրդարանը ընդունել է ծխախոտի վերահսկման օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը սահմանափակում է ծխախոտի օգտագործումը հասարակության հավաքատեղիներում, ինչպես նաև արգելվում է ծխախոտի ցանկացած գովազդում, հանրայնացնում և հովանավորություն: Օրենքը ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից:
Նշենք, որ այսօր Վրաստանում նշում են «Վրաստանը առանց ծխախոտի» օրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan