Հետաքրքրված անձինք կկարողանան գնել, վաճառել և վարձակալել «Ա» կարգի տաքսի թույլտվությունը
Հետաքրքրված անձինք կկարողանան գնել, վաճառել և վարձակալել «Ա» կարգի տաքսի թույլտվությունը

2023 թվականի մարտի 20-ից կդադարեցվի գործող համակարգով «Ա» կարգի թույլտվությունների տրամադրումը և դրանք հնարավոր կլինի ձեռք բերել գնման կամ վարձակալության իրավունքով այն ֆիզիկական անձից, ով ունի նման թույլտվություն,- այս մասին հայտնի դարձավ տաքսիների բարեփոխման երրորդ փուլի շնորհանդեսի ժամանակ։

Թույլտվություններ գնելու կամ վարձակալելու համար կստեղծվի տաքսու թույլտվության շուկա։ Շուկայում թույլտվություններ կարող են ձեռք բերել ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձինք։

Վերոնշյալ հնարավորությունը հասանելի կլինի էլեկտրոնային համակարգում՝ taxi.tbilisi.gov.ge: