Հետաքննություների դաշնային բյուրո - Թրամփի գոլֆի ակումբում տեղի ունեցած միջադեպը կարծես մահափորձ էր
Թրամփի գոլֆի ակումբում տեղի ունեցած միջադեպը, ըստ երևույթին, սպանության փորձ է եղել, ասվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարության մեջ: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ դեպքը հետաքննվում է և ենթադրվում է, որ դա սպանության փորձ է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահի եւ նախագահի թեկնածուի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Թրամփն ասում է, որ իրեն լավ է զգում.
Դեպքի հետ կապ ունեցող մեկ անձ ձերբակալվել է։ Ըստ «CBS News»-ի՝ կասկածյալը զինված է եղել AK-47 զենքով։