Հետաքննություն է սկսվել «TV Pirveli»-ի աշխատակիցների լրագրողական գործունեությանը անօրինական միջամտության փաստով
Հետաքննություն է սկսվել «TV Pirveli»-ի աշխատակիցների լրագրողական գործունեությանը անօրինական միջամտության փաստով

Հետաքննություն է սկսվել «TV Pirveli»-ի աշխատակիցների լրագրողական գործունեությանը անօրինական միջամտության փաստով։ Այս մասին ասվում է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։

«Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «TV Pirveli»-ի աշխատակիցների՝ լրագրող Նանուկա Քաջայայի և նրա օպերատորի լրագրողական գործունեությանը ապօրինի միջամտության փաստի առթիվ։

Հատուկ քննչական ծառայությունը կարճ ժամկետում կիրականացնի բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները՝ օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։