Հետաքննության հետ համագործակցելու դեպքում գողական աշխարհի անդամն ազատվում է պատասխանատվությունից
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան կառավարության նիստի ավարտից հետո մեկնաբանել է «գողական աշխարհի» առնչությամբ պատրաստված օրենսդրական փոփոխությունները:
ՆԳ նախարարի խոսքով, քրեական հասկացողությունը և կազմակերպված հանցանքը ներառում է մեծ ռիսկեր և երկրի զարգացումը խոչընդոտում է տարբեր ուղղություններով: Նման խնդիրների կանխարգելման միջոցներից մեկը Գիորգի Գախարիան անվանում է առողջ ապրելակերպի քարոզչությունը:
«Ունենք շատ կարևոր նորություն, այն դեպքում, եթե գողական աշխարհի անդամը կհամագործակցի հետաքննության հետ, ծանր և պակաս ծանր հանցանքի բացահայտման գործում, նա ազատվում է պատասխանատվությունից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փաթեթ, ըստ որի այսպես կոչված գողական աշխարհի հետ կապված պատժելի անձանց օղակն ընդլայնվում է: