Հետաքննչական գործողությունները չեն խոչընդոտելու «Բադագոնիի» աշխատանքը. Իրակլի Լեքվինաձե
Ինչպես մեզ հայտնի է, Թբիլիսիի գլխավոր գրասենյակը ժամանակավորապես տեղափոխվելու է տարածաշրջան, որտեղ գտնվում է ընկերության երկու արտադրամաս,-այսպես է արձագանքել բիզնեսօմբուդսմեն Իրակլի Լեքվինաձեն «Բադագոնի» ընկերության հետ կապված լրատվությանը և նշել, որ այս հարցով այսօր հաղորդակցություն է ունեցել այժմյան սեփականատիրոջ հետ:
Նրա խոսքերով, ընկերության գործընկերների գործողությունները, հիմնականում պայմանավորված են եղել ստեղծված անցուդարձով և հետաքննչական գործողությունները չեն խոչընդոտում «Բադագոնիի» գործունեությանը:
«Ընթացող հետաքննչական գործողությունները չեն խոչընդոտելու ընկերության աշխատանքը: Կարևոր է, որ շարունակվի հարաբերությունները ընկերության և առաքում իրականացնող ընկերությունների միջև: Մեր հիմնական նպատակն է հետևել այդ գործընթացներին»,-ասել է Լեքվինաձեն:
Ինչպես նշել է բիզնեսօմբուդսմենը, վարչապետից ստացել են հստակ ցուցմունք, որի համաձայն պետք է մոնիտորինգ իրականացնենք «Բադագոնիում» իրականացվող գործընթացներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan