Հեռուստամարաթոնի շրջանակներում ցուցադրվել է նաև Վրաստանի նախագահի ուղերձը ուկրաինացի ժողովրդին
«Փրկենք Ուկրաինան» միջազգային հեռուստամարաթոնի շրջանակներում ցուցադրվել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձը։
Վրաստանի նախագահը վրաց ժողովրդի անունից իր աջակցությունն է հայտնում ուկրաինացի ժողովրդին և խոսում նրա խիզախության մասին։
«Վրացիները շատ ակտիվորեն աջակցում են ձեզ, մենք ձեզ հետ ենք ռուսական ագրեսիայի դեմ այս պայքարում։ Մենք գիտենք, թե դա ինչ է նշանակում: Մենք լավ գիտենք, թե որքան համարձակ եք դուք։ Արդեն 29 օր է՝ դուք դիմադրում եք ռուսական ագրեսիային և արդեն 29 անգամ հաղթել եք Ռուսաստանի դեմ»,- իր ուղերձում ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Ուկրաինական համերաշխության միջազգային հեռուստամարաթոնը «Փրկենք Ուկրաինան» ցուցադրվում է Վրաստանի հանրային հեռարձակողի ուղիղ եթերում։