Հեռուստաեթերի 65 տարի. Վրաստանի Առաջին ալիքը դարձավ 65 տարեկան
Հեռուստաեթերի 65 տարի. Վրաստանի Առաջին ալիքը դարձավ 65 տարեկան

Վրաստանի առաջին հեռուստատեսությունը հոբելյանար է: 1956 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ուղիղ 65 տարի առաջ, Լիա Միքաձեն և Ալեքսանդրա Մաճավարիանին առաջին ուղիղ եթերն էին վարում Մթածմինդայի աշտարակի մոտ։

Կապույտ էկրանը վառվեց ուղիղ ժամը 20:00-ին։ Հեռուստատեսային ստուդիան սկզբում հեռարձակվում էր երկու օրը մեկ անգագմ։ Տասը տարի անց հեռուստատեսությունը տեղափոխվեց նոր հասցե՝ Կոստավա 68 հասցեում գտնվող գործող շենքը։ Ընդլայնվեց մասշտաբը և ծածկույթի տարածքը: Լրատվական ծառայությունը հեռուստաալիքում հայտնվել է անցյալ դարի 60-ականների վերջին։ «Վերջին լուրերը» վերանվանվել է 1968 թվականին և դարձել «Մոամբե»։

Այսօր Հանրային հեռարձակողը միավորում է Վրաստանի Առաջին ալիքը, Հեռուստադպրոցը, Վրաստանի ռադիոն և 1tv.ge վեբ-հարթակը, հարմարեցված է ցանկացած տարիքի և ճաշակի հեռուստադիտողին և հանդիսանում է ամենահուսալի, հավասարակշռված և անվտանգ լրատվամիջոցը երկրում։