«Հեռուստադպրոց» կրթական նախագծի վերաբերյալ «Հեռարձակման մասին» օրենքում կմտցվեն փոփոխություններ
«Հեռուստադպրոց» կրթական նախագծի վերաբերյալ «Հեռարձակման մասին» օրենքում կմտցվեն փոփոխություններ: Օրինագծում նշված է, որ փոփոխությունը մտցվում է օրենքի այն նորմում, որն արգելում է վարչական մարմնի, քաղաքական կուսակցության, պաշտոնատար անձի և հանրային ծառայողի կողմից հեռարձակողի ֆինանսավորումը: Օրենքին ավելանում է լրացուցիչ բացառություն և այդ արգելքը չի տարածվի կրթական և մշակութային բնույթի ծրագրերի վրա:
«Ինչպես հայտնի է, Վրաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանում կրթական հաստատություններում դադարեցվեց ուսումնական գործընթացը և այն իրականացնելը թույլատրելի դարձավ միայն հեռավար, էլեկտրոնային միջոցներ կիրառելով: Հանրակրթական հաստատության կողմից որպես միջնակարգ կրթության տրամադրման միջոց ստեղծվեց «Հեռուստադպրոցը», որը արդյունավետ կերպով իրականացվեց Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռարձակողի համագործակցությամբ և ստացավ հանրության կողմից մեծ արձագանք:
«Հեռարձակողի մասին» օրենքի գործող խմբագրությամբ արգելվում է վարչական մարմնի, քաղաքական կուսակցության, պաշտոնատար անձի և հանրային ծառայողի կողմից հեռարձակողի ֆինանսավորումը: Օրենքին ավելանում է լրացուցիչ բացառություն և այդ արգելքը չի տարածվի կրթական և մշակութային բնույթի ծրագրերի վրա»,- նշված է օրինագծում:
Փոփոխությունների հեղինակը կրթության նախարարությունն է, նախաձեռնողը՝ կառավարությունը: