Հերթական հակակառավարական ցույցերն են անցկացվում Թել Ավիվում և Երուսաղեմում

10:24, 17.03.2024

Թել Ավիվում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով ազատ արձակել պատանդներին ու արտահերթ ընտրություններ անցկացնել։ Սրան զուգահեռ ցուցարարները պահանջում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում առնվազն մեկ ցուցարար ձերբակալվել է։

Բողոքի ակցիա է անցկացվում նաև Երուսաղեմում, որտեղ ցուցարարները փակել են մայրուղին։

Նմանատիպ