Հերթական հակակառավարական ցույցը Թել Ավիվում վերածվել է ոստիկանության հետ բախման
Հերթական հակակառավարական ցույցը Թել Ավիվում վերածվել է ոստիկանության հետ բախման

Թել Ավիվում հերթական հակակառավարական ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախման։ Հանրահավաքի մասնակիցները Բենիամին Նեթանյահուին կոչ են արել դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և անհապաղ ազատ արձակել պատանդներին։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ հանրահավաքին ներկա է եղել մոտ 120 հազար մարդ։

Ցուցարարները բողոքի երթ են անցկացրել քաղաքում և փորձել փակել մի քանի փողոց։ Իրավապահները թույլ չեն տվել։ Անկարգությունների ժամանակ ձերբակալվել են մի քանի ցուցարարներ։

Իսրայելում հակակառավարական ցույցերը մշտապես անցկացվում են։ Ցուցարարները դժգոհություն են հայտնում կառավարությունից, որը մինչ այժմ չի կարողացել ազատ արձակել Գազայի հատվածում պատանդներին։