Heritage Foundation-ի տնտեսական ազատության ինդեքսում Վրաստանը 16-րդն է
Ամերիկայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, «Ժառանգության հիմնադրամ»-ը (Heritage Foundation) տնտեսական ազատության ինդեքսի համաձայն երկրները բաժանել է տարբեր կատեգորիաների:
Նշված ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 16-րդ տեղը:
Առաջին հինգ տեղերը բաշխել են Հոնգկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան:
Արևմտյան և Արևելյան Եվրոպայի 44 երկրների միջև Վրաստանը 9-րդ տեղում է:
Տնտեսական ազատության ինդեքսով, Վրաստանը հայտնվել է «ավելի ազատ» երկրների կատեգորիայում, Արևելյան գործընկերության մնացած երկրները պատկանում են «չափավոր ազատ» երկրների կատեգորիային: