«Heritage Foundation»-ի տնտեսական ազատության ինդեքսում Վրաստանի միավորը գրանցել է պատմական մաքսիմում, երկիրը վարկանիշում բարձրացել է չորս դիրքով. Էկոնոմիկայի նախարարություն
«Հերիլթեյջ Ֆաունդեյշն» (Heritage Foundation) կազմակերպության «տնտեսական ազատության ինդեքս» 2020 թվականի հետազոտության համաձայն, Վրաստանի վարկանիշային միավորը կազմել է պատմական՝ 77,1 բալ, երկիրը բարձրացել է չորս հորիզոնականով և զբաղեցրել 12-րդ տեղը: Այս մասին հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Գերատեսչության լրատվությամբ, նախորդ տարվա հետ համեմատ Վրաստանը Եվրոպայի տարածաշրջանում առաջ է անցել երկու դիրքով և այս ցուցանիշով, Վրաստանը եվրոպական 45 երկրների միջև զբաղեցնում է 6-րդ տեղը:
Բացի այդ, Վրաստանի ընդհանուր միավորը բարձր է, ինչպես տարածաշրջանի (69,8 միավոր) այնպես էլ աշխարհի միջին միավորից (61,6 միավոր):
Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, որ 2020 թվականի վարկանիշը գնահատում է հետևյալ չորս ուղղությունները ՝ օրենքի գերակայություն, կառավարության ծավալ, կարգավորումների արդյունավետություն և բաց շուկա: Այս ուղղություններն, իր հերթին, ներառում են 12 բաղադրիչ:
«Հատկանշական է, որ վարկանիշի 12 բաղադրիչներից Վրաստանը բարելավել է իր դիրքերը հինգ հիմնական ոլորտներում, դրանք են ՝սեփականության իրավունք (68,6 միավոր), կառավարության արդարություն (64,8 միավոր), դատարանի արդյունավետություն (57,9 միավոր), դրամական ազատություն (78,3 միավոր) և ֆիսկալ ազատություն (94,4 միավոր): 2020 թվականին Վրաստանը աննախադեպ ճանաչում է ձեռք բերել մասնավոր սեփականության իրավունքի ցուցանիշում և երկրի վարկանիշը կազմել է 68,6 միավոր: 2012 թվականին երկիրն այս ցուցանիշում ուներ ընդամենը 40.0 միավոր»,-ասված է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ դա վերահաստատում է միջազգային կազմակերպությունների կողմից Վրաստանում կոռուպցիայի բացակայության և կառավարության արդյունավետության ճանաչումը:
Նախարարությունը պարզաբանում է նաև, որ դրամական ազատության ինդիկատորը գնահատում է երկրում գնաճի ցուցանիշը և գնահատում է վերջին երեք տարվա ընթացքում գնաճի միջին մակարդակը: Վրաստանը առաջ է անցնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են ՝ Իսլանդիան, Նիդեռլանդները, Լիտվան, ԱՄՆ-ը, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Շվեդիան, Չեխիան, Կորեան, Գերմանիան, Նորվեգիան, Ավստրիան, Ճապոնիան, Քաթարը, Լատվիան, Հայաստանը, Բուլղարիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, ՈՒկրաինան և այլն: