Հեռախոսազրույց Իրակլի Ղարիբաշվիլի և Դանիայի Թագավորության վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի միջև
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Դանիայի Թագավորության վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիան, երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայում ընփացող ռազմական գործողությունները։
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի և Դանիայի Թագավորության վարչապետներն կենտրոնացել են ուկրաինական զարգացումներին և միջազգային հանրության համատեղ ջանքերի կարևորությանը պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու համար։
«Զրույցի ընթացքում ընդգծվել է Վրաստանի զգալի առաջընթացը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը պաշտոնական դիմում է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, և այդ գործընթացում դաշնակիցների աջակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ Վարչապետը հույս է հայտնել, որ Դանիայի Թագավորությունն այս ճանապարհին կկանգնի Վրաստանի կողքին։
«Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Դանիայի Թագավորությանը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար»,- հայտնել են կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից։