Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների միջև
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների միջև։ Ըստ Վրաստանի կառավարության կայքի՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Ալի Ասադովն ընդգծել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման դրական դինամիկան։
«Ընդգծվել են տարածաշրջանային նշանակության նախագծերը, որոնք իրականացվել են Վրաստանի և Ադրբեջանի համատեղ ներգրավվածությամբ։
Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու պատրաստակամությունը։
Ադրբեջանի Հանրապետության վարչապետն իր համերաշխությունն է հայտնել Վրաստանի կառավարության ղեկավարին Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, ինչի համար Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել նրան»,- ասված է Վրաստանի կառավարության աշխատակազմի հաղորդագրությունում։