Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վոլոդիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքները, Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսումը և Մարիուպոլից վիրավոր զինվորների տարհանումը, ինչպես նաև խաղաղ բնակիչների տարհանումը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ թուրք առաջնորդը նշել է, որ իրավիճակը գնալով ավելի անմխիթար է դառնում՝ հավելելով, որ անհրաժեշտ է Մարիուպոլից տարհանել վիրավորներին ու խաղաղ բնակիչներին։
Էրդողանի խոսքով՝ Անկարան պատրաստ է բանակցային գործընթացին ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը, այդ թվում՝ միջնորդության տեսքով։ Այստեղ նա հավելեց, որ հարցին դրական է վերաբերվում՝ դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։
Էրդողանի հետ զրույցի մասին Twitter-ում գրել է նաև Վլադիմիր Զելենսկին.
«Ես կարևոր հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ Պուտինի հետ բանակցություններից առաջ։ Նա խոսել է Մարիուպոլից, մասնավորապես «Ազովստալից» քաղաքացիների անհապաղ տարհանման և արգելափակված զինվորականների փոխանակման անհրաժեշտության մասին։ Մենք քննարկել ենք բանակցային գործընթացը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համակարգումը Թուրքիայի և այլ երկրների հետ։ Մենք բարձրացրել ենք Ուկրաինայի պաշտպանունակության, ինչպես նաև գլոբալ պարենային անվտանգության հարցը, որին սպառնում է նավերի շրջափակումը Սև ծովում»,- գրել է Զելենսկին Twitter-ում։