Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Իլհամ Ալիևի միջև
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ինչպես գրում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցցանցում, նրանք քննարկել են ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև Բաքվում կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի անցկացման հետ կապված հարցեր։
«Նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք կայուն Հարավային Կովկասում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների կարեւորությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել գործել՝ աջակցելով ականազերծման գործողություններին։ Մենք նաև քննարկել ենք, թե ինչպես հաջողությամբ անցկացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը Բաքվում»,- սոցցանցում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։