Հեռախոսազրույց է տեղի ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի և Շառլ Միշելի միջև
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի և Շառլ Միշելի միջև

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։

Զրույցի հիմնական թեման է եղել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։

Նախագահ Միշելը Վրաստանի նախագահին հրավիրել է առաջիկա օրերին աշխատանքային այցով մեկնել Բրյուսել։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։