Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի միջև
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի միջև։ Այս մասին տեղեկություն է տարածում Թուրքիայի նախագահի վարչակազմը։
Ըստ իրենց հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը։
Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Մարկ Ռյուտեին ասել է, որ նոր գլխավոր քարտուղարը պետք է լավագույնս ծառայի դաշինքի անդամների անվտանգությանն ու շահերին ահաբեկչության և այլ մարտահրավերների դեմ պայքարում, ինչպես նաև ամրապնդի դաշինքի միասնությունը։
Ինչպես գրում է Թուրքիայի նախագահի վարչակազմը, Էրդողանը նշել է, որ այս սկզբունքները հաշվի առնելով՝ Թուրքիան արդարադատության շրջանակներում որոշում կկայացնի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում։
Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիան այն քիչ երկրներից է, որը կարող է խոչընդոտ դառնալ Մարկ Ռյուտեի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվելու համար։