Հեռախոսազրույց է տեղի ունեցել Դավիթ Զալկալիանիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի միջև
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոաննայի հետ։ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև եվրոպական անվտանգության շուրջ ընթացող բանակցությունները։
«Գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված առաջարկները պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են անվտանգության երաշխիքներին, որոնք հակասում են ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքներին և արժեքներին, և որ երրորդ երկրների կողմից ինքնիշխան երկրների արտաքին և անվտանգության քաղաքականությանը միջամտելու նման փորձերն անթույլատրելի են:
Գլխավոր քարտուղարի տեղակալը վերահաստատել է նաև դաշինքի անսասան աջակցությունը Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ խորհրդակցություններն ու դիրքորոշումների համաձայնեցումը դիվանագիտական ուղիներով և վերոնշյալ հարցերի վերաբերյալ կունենան համաձայնեցված մոտեցումներ»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։