Հեռախոսազրույց է կայացել Մակա Բոճորիշվիլիի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև
Հեռախոսազրույց է կայացել Մակա Բոճորիշվիլիի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև

Հեռախոսազրույց է կայացել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է վրացի գործընկերոջը Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս պաշտոնում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական գործընկերության կարևորությունը, արտահայտվել համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն։ Ընդգծվել է երկրների միջև բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկայի պահպանման կարևորությունը։

Նախարարներն ընդգծել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության կարևորությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար և ևս մեկ անգամ նշել է Վրաստանի անսասան աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։