«Հեռավար ուսուցում» եզրույթն ընդլայնվում է օրենսդրական մակարդակով:
Համապատասխան փոփոխությունը մտնում է «Ընդհանուր կրթության մասին» օրենքում, որի նախաձեռնողն է կառավարությունը:
Փոփոխություններով սահմանվում է, որ հեռավար ուսուցումը կլինի Վրաստանի տարածքում առկա ուսումնական հաստատությունների կողմից ընդհանուր կրթություն ստանալու կամ Ազգային ուսումնական պլանում նախատեսված առարկայի / առարկայական խմբի հաղթահարման նպատակով կազմակերպված տեղեկատվական / հաղորդակցական տեխնոլոգիաների հիման վրա ուսումնական գործընթաց կամ դրա մի մաս, որը չի նախատեսում սահմանված վայրում աշակերտի և կրթական հաստատության աշխատակազմի միևնույն ժամանակ լինելը:
Բացի այդ, փոխվում է օրենքի 61-րդ հոդվածը, որը կարգավորում է հեռավար ուսուցման իրականացմանն առընչվող ընդհանուր հարցերը:
«Վրաստանում կրթության համընդհանուր հասանելիություն ապահովելու նպատակով Հանրային հեռուստաընկերության հետ համագործակգությամբ ստեղծվել է «Հեռուստադպրոց» նախագիծը, որը բոլոր աշակերտներին հնարավորություն է տալիս, անկախ այն բանից նրանք համացանցից օգտվելու հնավարորություն թե ոչ, բոլոր առարկաներում հետևել հետաքրքիր դասերին: Նախագիծը, որը հեռարձակվում է «Առաջին ալիք – Կրթություն» եթերով, հանրության կողմից արժանացել է բազում դրական արձագանքների: Հենց նման հաջողության պատճառով ցանկալի է, որ «Հեռուստադպրոց» նախագիծը շարունակվի համաճարակի ավարտից հետո: Այս գործընթացում հատկապես շեշտը դրվում է ուսուցիչների և բարձրագույն հաստատությունների դասախոսների ոգևորության և ստեղծագործական մոտեցման վրա՝ հեռավար ուսուցման շրջանակներում իրականացվող տարբեր նախագծերի իրագործման համար: Համաճարակի պայմաններում ուսուցիչները, բժիշկների նման, հայտնվեցին պայքարի առաջնագծում և հաջողությամբ հաղթահարեցին նոր մարտահրավերները», – նշված է նախագծում:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան