Հեռավար գրաֆիկով աշխատող մարդիկ կվերադառնան աշխատանքի վայրեր,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
Ղիբրաձեի խոսքով, Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց «ՊՇՌ» թեստի, վերացվում է ինքնամեկուսացման պարտավորությունը։
«Հեռավար աշխատող մարդիկ կվերադառնան աշխատանքի: Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց «ՊՇՌ» թեստի, վերացվում է ինքնամեկուսացման պարտավորությունը»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ ղեկավարը նշեց, որ պատվաստումների խրախուսման ծրագիրը կպահպանվի ապրիլի ընթացքում։