«Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա վետո դնելու Վրաստանի նախագահի որոշումը անսպասելի չէր. Գիորգի Գվիմրաձե
«Պարզ է, որ չենք կիսում նախագահի այս դիտողությունները: Մենք այս հարցի շուրջ զրուցել ենք նախագահի հետ և ինչպես տեսնում ենք նա չի փոխել իր դիրքորոշումը, իսկ մենք չենք փոխել մերը»,-այս մասին հանրային հեռուստատեսության նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն հայտարարել է «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից դրված վետոի հարցը մեկնաբանելիս:
Գիորգի Գվիմրաձեի խոսքերով նախագահի այս քայլը անսպասելի չէր, սակայն այս պահին նա ձեռնպահ է մնացել փաստարկների գնահատումից, քանզի դա խորհրդարանի իրավասությունն է:
«Երբ խոսքը վերաբերում է այս հարցին, մենք չենք կիսում ոչ միայն նախագահի, այլ նաև ոչկառավարական կազմակերպությունների և պատգամավորների կարծիքները: Նախագահի այս որոշումը անսպասելի չէր: Այս պահին ձեռնպահ կմնամ փաստարկների գնահատումից, քանզի դա խորհրդարանի իրավասությունն է: Այս պահին սպասելու ենք խորհրդարանի որոշմանը կապված վետոին»,-ասել է Գիորգի Գվիմրաձեն:
Հիշեցնենք, այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ հաստատված «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթին: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին, նա հիմնականում դիտողություններ ունի երկու հարցով: Առաջին հարցը վերաբերում է գովազդին, իսկ երկրորդը գնումներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan