Այսօր նշվում է Վրաստանի պետական դրոշի օրը
Այսօր նշվում է Վրաստանի պետական դրոշի օրը

Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է:

Վրաստանի հերալդիկայի պետական խորհուրդը կոչ է արել քաղաքացիներին, վաղը, Վրաստանի պետականության և անկախության, ազգային և անձնական ազատության կարևորագույն խորհրդանիշը հարգելու նպատակով, սեփական տան պատշգամբներից, ինչպես նաև ավտոմեքենաների վրա փռել Վրաստանի պետական դրոշը:

«Անկախության և միասնության համար պայքարի ճանապարհին Վրաստանի պետական դրոշը երևում էր ազգային շարժման և բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ: Պետականությունը վերականգնելու հետ մեկտեղ, դրոշը իր տեղն է զբաղեցրել պետական հաստատությունների, Վրաստանի ներկայացուցչությունների շենքերին, պետական գործիչների աշխատատեղերում:

Ազատ հասարակության հաստատման հետ մեկտեղ, երբ քաղաքական զարգացումը ստացավ խաղաղ բնույթ, ժամանակն է, որ դրոշը իր տեղը զբաղեցնի քաղաքացիների կյուանքում:

Թերի է հասկացությունը, որ դրոշը միայն պետական հաստատությունների, քաղաքական կուսակցությունների և բողոքի ցույցերի խորհրդանիշն է: Պետական դրոշի օրը ազգային տոն է: Վրաստանի պետական դրոշը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն է»,-ասված է Վրաստանի հերալդիկայի ազգային խորհրդի հայտարարության մեջ: