Հեռահաղորդակցության չորս մալուխներ կտրվել են Կարմիր ծովում՝ խաթարելով Ասիա-Եվրոպա տվյալների փոխանցման 25 տոկոսը
Կարմիր ծովում կտրվել են հեռահաղորդակցության չորս մալուխներ, ինչը խաթարել է Ասիայի և Եվրոպայի միջև տվյալների փոխանցման 25 տոկոսը: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Բացի այդ, «HCG Global Communications»-ի պարզաբանմամբ՝ վնասվել են Seacom, TGN-Gulf, Asia-Africa-Europe 1 և Europe India Gateway սուզանավային մալուխները։
Օպտիկամանրաթելային 16 մալուխներ անցնում են Կարմիր ծովի հատակով, ինչը կազմում է միջազգային ինտերնետ տվյալների տրաֆիկի 17 տոկոսը:
Ինչպես հայտնում է BBC-ն, պաշտոնյաները դեռ փորձում են պարզել, թե ինչպես են վնասվել հեռահաղորդակցության մալուխները, արդյոք դա կարող է պատահական անսարքություն լինել, թե դիտավորյալ արարք։ Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, առևտրային նավերը երբեմն կորցնում են բոյները, որոնք հետո կտրում են մալուխները։
Եմենի շիա «հութիները» հայտարարություն են տարածել՝ հերքելով իրենց մասնակցությունը մալուխների վնասմանը:
Հարկ է նշել, որ Կարմիր ծովում մալուխներն անցնում են համեմատաբար ծանծաղ ջրով։ Այսօր աշխարհում գործում է մոտավորապես 380 մալուխ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 1,2 միլիոն կմ։