Հեպատիտ C-ի վերացման պետական ծրագրին ներգրավվելու համար անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները դարձել են անվճար
Հեպատիտ C-ի վերացման պետական ծրագրին ներգրավվելու համար անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները դարձել են անվճար:
Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի խոսքով, մինչ այժմ քաղաքացիները բուժմանը ներգրավվելուն անհրաժեշտ հետազոտությունների համար ստիպված էին վճարել 140-360 լարի: