Հենրի Քիսինջեր - Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը
Հենրի Քիսինջեր - Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը

Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը, ասել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը իսպանական «Mundo» հրատարակությանը տված հարցազրույցում։

Քիսինջերի կարծիքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կարող է նոր սառը պատերազմ սկսվել։

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը հարցազրույցներից մեկում ասել է, որ երկու երկրներն էլ ունեն համեմատելի տնտեսական ռեսուրսներ, ինչը չի եղել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև առաջին սառը պատերազմի ժամանակ։

Ըստ Հենրի Քիսինջերի՝ Պեկինը և Վաշինգտոնն այժմ հակառակորդներ են, և ոչ ոք չպետք է սպասի, որ Չինաստանը կդառնա արևմտյան:

Ավելի վաղ Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախկին արտգործնախարար Վան Ին ասել էր, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև «նոր սառը պատերազմի» սկիզբը աղետ կլինի ողջ աշխարհի համար։