Հենց բախվեցի պատին, հրաժարական տվեցի, դա միակ ճիշտ որոշումն էր, ինչքան ժամանակն անցնում է, ավելի եմ համոզվում դրանում. Գիորգի Գախարիա
Հենց որ ես բախվեցի պատին, առանց որևէ բացատրության, առանց տրամաբանական բացատրության և հասկացա, որ չեմ կարող խաղալ այս դրական դերը, ես հրաժարական տվեցի, դա միակ ճիշտ որոշումն էր, ինչքան ժամանակն անցնում է, ավելի եմ համոզվում դրանում,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր, Գիորգի Գախարիան:
Ինչպես նշեց Գիորգի Գախարիան, շատ դեպքերում որոշումներն ընդունվում էին որպես թիմովի:
«Ես ընդունում եմ, որ շատ դեպքերում մեր որոշումների կայացման մեխանիզմը թիմային էր, բայց մինչ թիմային որոշում կայացնելը, կարող էի խաղալ դրական դեր, շատ դեպքերում փոխզիջման գնով, ես դա արել եմ: Հենց ես բախվեցի պատին, ահա հենց պատին, առանց բացատրությունների, տրամաբանական բացատրությունների, և հասկացա, որ չեմ կարող խաղալ այս դրական դերը, իհարկե հրաժարական տվեցի, դա միակ ճիշտ որոշումն էր, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի եմ համոզվում դրանում: Բայց Մելիայի ձերբակալությունը դրա հետ կապ չունի: Այս վարկածը տարածելը սուտ է, որ Գախարիան հրաժարական տվեց Մելիային ձերբակալելու պատճառով», – հայտարարել է Գախարիան: