Հելսինկյան հանձնաժողովը հայտնում է, որ Վրաստանի վերաբերյալ հունվարի 28-ին նախատեսված ճեպազրույցը հետաձգվել է վատ եղանակի պատճառով
Հելսինկյան հանձնաժողովի՝ Վրաստանի վերաբերյալ հունվարի 28-ին նախատեսված ճեպազրույցը հետաձգվել է։ Այս մասին Հելսինկյան հանձնաժողովը հայտնել է իր սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ։
«Ճեպազրույցը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով», – ասվում է հայտարարության մեջ։
Հելսինկյան հանձնաժողովի՝ հունվարի 28-ին նախատեսված ճեպազրույցի ժամանակ հայտարարություններ պետք է անեին՝ McLarty Associates-ի կառավարիչ տնօրեն Քլեր Քայզերը, McCain Institute-ի գլոբալ ժողովրդավարության ծրագրի տնօրեն Լորա Թորնթոնը և Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտաշխատող Օլեսիա Վարդանյանը։