Հելսինկյան հանձնաժողով. Շնորհակալություն Վրաստանի նախագահին խիզախության և առաջնորդության ևս մեկ օրինակի համար
Հելսինկյան հանձնաժողով. Շնորհակալություն Վրաստանի նախագահին խիզախության և առաջնորդության ևս մեկ օրինակի համար

Շնորհակալություն Վրաստանի նախագահին խիզախության և առաջնորդության ևս մեկ օրինակի համար՝ այսպես արձագանքեց Հելսինկյան հանձնաժողովը Նիկա Գվարամիային ներում շնորհելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշմանը։

«Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել Նիկա Գվարամիային, ով հետապնդվել և անարդարացիորեն բանտարկվել է Վրաստանի կառավարության կողմից։ Շնորհակալություն, տիկին նախագահ, խիզախության և առաջնորդության ևս մեկ օրինակի համար»,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ։

Վրաստանի նախագահը ներում է շնորհել Նիկա Գվարամիային: