Հըզբոլլահի հետ զինադադարի համաձայնագրից մի քանի ժամ անց Իսրայելը կրակ է բացել Լիբանանի տարածքի վրա

15:08, 27.11.2024

Հըզբոլլահի հետ հրադադարի համաձայնությունից մի քանի ժամ անց Իսրայելը կրակ է բացել Լիբանանի տարածքի վրա։

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ զինվորականները կրակ են բացել լիբանանյան տարածքում գտնվող մի քանի մեքենաների ուղղությամբ՝ թույլ չտալու համար նրանց մուտքը արգելված տարածք։

Կրակ բացելուց հետո մեքենաները հետ են շրջվել։

Պաշտպանության ուժերը չեն հստակեցրել, թե արդյոք միջադեպը զոհեր է ունեցել։

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականներին հրահանգել է «գործել առանց փոխզիջումների»՝ ի պատասխան Լիբանանի հարավում Հըզբոլլահի առաջխաղացմանը։

«Հըզբոլլահի ցանկացած բացահայտված անդամ, ով մոտենում է արգելված տարածքներին, պետք է ձերբակալվի, իսկ եթե դրանք վտանգ են ներկայացնում Իսրայելի պաշտպանության ուժերի համար, ապա պետք է վերացնել», – ասել է նախարարության ներկայացուցիչը։

Նմանատիպ