Հըզբոլլահի առաջնորդը զգուշացնում է Կիպրոսին
Հըզբոլլահի առաջնորդը զգուշացնում է Կիպրոսին

Հըզբոլլահի առաջնորդը սպառնում է Կիպրոսին: Ըստ լիբանանյան խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլայի, եթե Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմ սկսվի և Կիպրոսը բացի իր օդանավակայանները և բազաներ առաջարկի իսրայելական ուժերին, ապա «նա կդառնա այս պատերազմի մի մասը»:

Նասրալլան նաև զգուշացրել է Իսրայելին:

«Թշնամին գիտի, որ իր երկրում չկա անվտանգ վայր, որտեղ պաշտպանված կլինեն մեր հրթիռներից։ Ամեն ինչ թիրախավորվելու է»,- ասել է Հասան Նասրալան։

Արձագանքելով Հեզբոլլահի սպառնալիքներին՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն ասել է, որ երկիրը «ներքաշված չէ որևէ հակամարտությունների մեջ»:

«Կիպրոսի Հանրապետությունը խնդրի մաս չէ։ Դա լուծման մի մասն է։ Մեր դերը մարդասիրական միջանցքի ստեղծումն է, որը ճանաչում է ոչ միայն արաբական աշխարհը, այլեւ միջազգային հանրությունը»,- ասել է Կիպրոսի նախագահը։