«Հըզբոլլահը» հրթիռներ է արձակել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ուղղությամբ, վտանգի պատճառով տագնապի ազդանշաններ են գործարկվել նաեւ շրջակա քաղաքներում
«Հըզբոլլահը» հրթիռներ է արձակել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ուղղությամբ, վտանգի պատճառով տագնապի ազդանշաններ են գործարկվել նաեւ շրջակա քաղաքներում

«Հեզբոլլահը» հրթիռներ է արձակել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ չեզոքացրել է Լիբանանից արձակված հեռահար երկու հրթիռ։

Հաղորդվում է, որ հրթիռների բեկորները որոշակի վնաս են հասցրել։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Լիբանանից Հայֆա քաղաքի ուղղությամբ արձակվել է 25 հրթիռ, որոնց մեծ մասը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Մնացած հրթիռների պայթյունի արդյունքները ճշտվում են։

Միաժամանակ «Հեզբոլլահի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռային հարձակում է իրականացվել Թել Ավիվի ծայրամասում տեղակայված Gillot ռազմական հետախուզական բազայի դեմ։

Հըզբոլլահի հայտարարության համաձայն՝ հարձակումն իրականացվել է նաեւ Մանարա բնակավայրում՝ իսրայելցի զինվորականների հավաքատեղիում, ինչպես նաեւ Կիրյաթ Շմոնա քաղաքում։