«Հըզբոլլահը» ավելի քան 120 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 5 մարդ վիրավորվել է, իսկ հարավային Լիբանանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Հեզբոլլահի անօդաչու թռչող սարքերի կառավարման շտաբի անդամը
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորումն այսօր ավելի քան 120 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը։
Իսրայելի հյուսիսում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 84-ամյա մի տղամարդ։
Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Լիբանանի հարավում այսօրվա ավիահարվածի արդյունքում զոհվել է «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքերի կառավարման շտաբի անդամը։