Հազվագյուտ հիվանդությունների խնդրով աշխատող համակարգող խորհրդի նիստում քննարկվել են ախոնդրոպլազիայի կառավարման ուղեցույցների և արձանագրությունների մշակման հետ կապված հարցեր
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հազվագյուտ հիվանդությունների խնդրով աշխատող համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստում քննարկվել են ախոնդրոպլազիայի կառավարման ուղեցույցների և արձանագրությունների մշակման հետ կապված հարցեր։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով, նախարարությունը և փորձագետների խումբը պատրաստ են, ելնելով երեխաների լավագույն շահերից, արագացված ժամկետներում տրամադրել անհրաժեշտ արձանագրություն և ուղեցույցներ ախոնդրոպլազիայի կառավարման համար։
Թամար Գաբունիայի խոսքով՝ գերատեսչությունը շարունակում է շփվել «Վոսորիտիդ» դեղամիջոցն արտադրող ընկերության հետ։ Խորհրդի նիստում նշվել է, որ դեղամիջոցի անվտանգ ներդրման համար անհրաժեշտ է հազվագյուտ հիվանդությունների հարցերով աշխատող համակարգող խորհրդի հանձնարարականը և ներդնել համապատասխան կառավարման համակարգ։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։