Հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Թել Ավիվում՝ պահանջելով ազատ արձակել պատանդներին «Համաս»-ի գերությունից
Հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Թել Ավիվում՝ պահանջելով ազատ արձակել պատանդներին «Համաս»-ի գերությունից

Հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Թել Ավիվում՝ պահանջելով ազատ արձակել պատանդներին ՀԱՄԱՍ-ի գերությունից։

Պատանդներից մեկի՝ 19-ամյա Իտայ Չենի ծնողները ելույթ են ունեցել Թել Ավիվում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ։ Նրանք պահանջում են, որ «Կարմիր խաչը» կարողանա այցելել իրենց որդուն։

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև յոթօրյա դադարի ընթացքում իսլամիստական ​​խմբավորումն ազատ է արձակել մոտ 100 պատանդի։ Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ Գազայում դեռ ավելի քան 130 պատանդ կա։