Հայտնի են The Synchromesh միջազգային նախագծի մասնակիցները: Synchromesh նախագիծն իրականացնում է Հանրային հեռարձակողը Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ, որի նպատակն է հանրահռչակել ռադիոթատրոնը։
Ծրագրի մասնակիցներին ընտրել են համապատասխան ոլորտների մասնագետներից կազմված իրավասու ժյուրիի անդամները՝ International arts կազմակերպության ներգրավմամբ:
Ռեժիսոր/պրոդյուսեր՝ Թամար Ճինճարաուլի
Սցենարիստ – Գվանցա Փիփիա
Երաժիշտ – Վախթանգ Քանթարիա
Դերասանուհի – Մարիամ Մղեբրիշվիլի
Ձայնային ինժեներներ՝ Սանդրո Տուղուշի և Թամազ Կանդելակի։
Synchromesh նախագիծը ներառում է կրթական գործունեություն, սեմինարներ և ամառային դպրոց: Նախագծի վերջնական նպատակն է ներգրավել, մարզել և ի վերջո ստեղծել ռադիո շոու գեղարվեստական ոլորտի ստեղծագործողների համար:
Ծրագրի սկզբում մասնակիցները Ռումինիայում կգնան երկշաբաթյա ամառային դպրոց, որին կմասնակցեն երիտասարդներ բոլոր մասնակից երկրներից։ Մասնակիցները կմասնակցեն նաև իրենց երկրում անցկացվող վարպետության դասերին: Բոլոր մասնակիցները կապված կլինեն իրենց երկրում պրոֆեսիոնալ մենթորի հետ:
The Synchromesh-ը անդրազգային նախագիծ է և նպատակ ունի զարգացնել համապատասխան հմտություններ երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են ռադիոաուդիո դրամայի կարիերայով: The Synchromesh-ը նվիրված է ռադիոյի ամենահին ժանրերից մեկի՝ ռադիոթատրոնի առաջխաղացմանն ու զարգացմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և դրան մասնակցում են յոթ երկրներ՝ Վրաստանը, Իռլանդիան, Ալբանիան, Հունգարիան, Իտալիան, Ուկրաինան և Ռումինիան։
Ամառային դպրոցի ավարտից հետո մասնակիցները կկազմեն փոքր խմբեր (4-5 անդամ)՝ ստեղծելու լիամետրաժ (մեկ ժամ) պրոֆեսիոնալ աուդիո դրամա։
Մասնակիցները նախագիծն իրականացնելու համար կունենան 18 ամիս, որից հետո նախագիծը կներկայացվի և առաջխաղացվի:
Հիշեցնենք, որ Վրաստանում ռադիոթատրոնը վաղեմի ավանդույթ ունի։ Հանրային հեռարձակման ռադիոյի հիմնադրամում պահպանված առաջին ռադիոարտադրությունը թվագրվում է 1953 թվականով։ Ըստ այդմ՝ այս տարի ռադիոթատրոնը դարձավ 70 տարեկան։ Մինչ այդ՝ անցած դարի 30-ականներին ուղիղ եթերում հեռարձակվում էին ռադիոհաղորդումներ։