Հայտնի է խորհրդարանական մեծամասնության նոր դաշինքների կազմը
Հայտնի է խորհրդարանական մեծամասնության նոր դաշինքների կազմը

Խորհրդարանական մեծամասնության շրջանակներում ստեղծվելիք երկու դաշինքների կազմը արդեն հայտնի է:

Առաջին ալիքի տեղեկությամբ, Գոչա Էնուքիձեի դաշինքում կլինի 11 պատգամավոր, որոնց միջև են. Գոդերձի Չանքսելիանին, Թամազ Նավերիանին, Օթար Դանելիան, Իրակլի Խախուբիան, Էդիշեր Թոլորաիան, Պաատա Մխեիձեն, Իլիա Ծուլաիան, Իրակլի Շիոլաշվիլին, Գիորգի Թոթլաձեն, Իոսեբ Մակրախաձեն:

Ինչ վերաբերում է Բիձինա Գեգիձեի դաշինքին, այն համալրված է 7 անդամով. Զազա Պապուաշվիլի, Իրակլի Աբուսերիձե, Լևան Գոգիչաիշվիլի, Կոբա Կոբալաձե, Գիորգի Կոպաձե և Կոբա Նակաիձե:

Բիձինա Գեգիձեի դաշինքի անվանումն է լինելու է «Վրացական երազանք – Հզոր Վրաստանի համար», իսկ Գոչա Էնուքիձեն գլխավորելու է «Վրացական երազանք – Հզոր Էկոնոմիկա»-ն:

Խորհրդարանական մեծամասնությունը երկու նոր դաշինքի ստեղծման մասին հայտարարություն էր արել երկու շաբաթ առաջ:

Էնուքիձեի և Գեգիձեի դաշինքների ստեղծումից հետո, կառավարող թիմի շարքերում միավորված կլինի ութ դաշինք:

Նշված դաշինքներն ստեղծվելու են այսօր: