Հայտնի է Վրաստանի ֆուտսալի հավաքականի կազմը. Թիմը պատրաստվում է Հայաստանի հետ հանդիպմանը
Ավթանդիլ Ասաթիանին հավաքել է Վրաստանի ֆուտզալի հավաքականը և սկսել նախապատրաստվել Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի երրորդ և չորրորդ տուրերի խաղերի համար:
Ազգային հավաքականը, մարտի 5-ին, Հայաստանի ազգային հավաքականին հյուրընկալելու է Թբիլիսիի Օլիմպիական պալատում, իսկ մարտի 10-ին կայցելի Երևան: Թբիլիսիում թիմն պատրաստվում էր ոչ լրիվ կազմով. Ակումբային խաղերի պատճառով թիմին մի քանի խաղացողներ միացան այսօր:
Ավթանդիլ Ասաթիանին Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղերի համար կանչել է 17 ֆուտբոլիստ:
Դարպասապահներ. Զվիադ Կուպատաձե (Գազպրոմ-Յուգրա, Ռուսաստան), Թոռնիկե Բուկիա (ԹՊՀ, Թբիլիսի), Ալեքսանդրե Ջամբուրիա (Թելասի-Ջորջիանս, Թբիլիսի)
Առաջնագիծ. Շոթա Թոփուրիա, Ջանիկո Գիորգաիա, Վախտանգ Ջվարաշվիլի (Բոլորը – Թելասի-Ջորջիանս, Թբիլիսի), Գիորգի Ղավթաձե (ԿՊՀ, Թբիլիսի), Գիորգի Չիմակաձե (ԹՊՀ, Թբիլիսի), Նիկոլոզ Կուրտանիձե (ՊՍՊ, Թբիլիսի), Իրակլի Թոդուա (Աել Լիմասոլ, Կիպրոս), Վախտանգ Կեկելիա (Նուր Սուլթան, Ղազախստան), Արչիլ Սեբիսկվերաձե (Լիդսելմաշ-Լիդա, Բելառուս), Բինիո (Օսասունա Մագնա, Պամպլոնա, Իսպանիա), Շագինիա (Ռեալ Բետիս, Սևիլյա, Իսպանիա), Էլիսանդրո (Ռեալ Սան-Ջուզեպե, Իտալիա), Թալես Ֆեյտոսա (Կանդոսո, Պորտուգալիա), Ռոնինիո (Պրոդեքսիմ Խերսոն, Ուկրաինա):
Որակավորման փուլի երկրորդ խմբում, Վրաստանը մրցում է Ֆրանսիայի, Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների հետ: Վրաստանի հավաքականը Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ խաղերից հետո ունի մեկ միավոր:
Համավարակային կանոնակարգերի պատճառով, Թբիլիսիում Հայաստանի դեմ հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի: Մարտի 5-ին, ժամը 18:15-ին հանդիպման ուղիղ հեռարձակումը կներկայացնի Վրաստանի առաջին ալիքը: