Հայտնի արտասահմանյան հրատարակչությունները Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյակի կապակցությամբ, Վրաստանի մասին հրապարակել են հոդվածներ
Հայտնի արտասահմանյան հրատարակչությունները Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյակի կապակցությամբ, Վրաստանի մասին հրապարակել են հոդվածներ

Էստոնիայի, Չինաստանի և Կանադայի հայտնի հրատարակչությունները, Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյակի կապակցությամբ, Վրաստանի մասին հրապարակել են հոդվածներ,-այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, հրատարակություններում խոսքը վերաբերում է Վրաստանի անկախության պատմության, ժամանակակից կյանքին և Վրաստանի կողմից գրանցված առաջընթացին:

«Էստոնիայի դիվանագիտական «Suursaadik» հրատարակությունում հրապարակվել է Վրաստանի դեսպան, Թեա Ախվլեդիանիի հարցազրույցը, որտեղ Վրաստանի դեսպանը զրուցում է Վրաստանի անկախության 100 ամյա ճանապարհի և վրաց ժողովրդի եվրոպական ընտրության մասին:

Թեա Ախվլեդիանին ուշադրությունը բևեռել է Վրաստանի զարգացման դինամիկայի և գրանցած հաջողությունների վրա:

Դեսպանը զրուցել է նաև Վրաստանի և Էստոնիայի բարեկամական հարաբերությունների մասին և ընդգծել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Էստոնիայի աջակցության կարևորությունը»,-նշված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Բացի այդ, չինական «Չայնա Դեյլին» հրապարակել է Վրաստանի դեսպան, Դավիթ Ափցիաուրիի հարցազրույցը ՝ «Վրաստանը «գոտու և ճանապարհի» շրջանակներում փորձում է հաստատել հաբի կարգավիճակ» վեռնագրով:

Հարցազրույցում դեսպանը հույս է հայտնել, որ Վրաստանը մոտ ապագայում կդառնա Եվրոպայի և Ասիայի կապող լոջիստիկ հաբ: Նա զրուցել է նաև երկրի ռազմավարական դիրքի և առևտրական ռեսուրսների մասին:

Դավիթ Ափցիաուրին ուշադրությունը բևեռել է նաև Վրաստան-Չինաստան զարգացող հարաբերությունների վրա:

Կանադական «Ottawa Life Magazine» պարբերականում հրատարակվել է «բարձր մակարդակի դիվանագետը իր հետ բերել է փորձ և տեսակետ – նրա ազդեցությունը զգացվում է Օտտավայում» վեռնագրով հոդված, որը նվիրվել է Կանադայում Վրաստանի դեսպան Կոնստանտինե Քավթարաձեին:

Հոդվածում հեղինակը նկարագրում է Վրաստանի պատմական անցյալը, խոսում է Վրաստանի առաջին հանրապետության մասին, բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող իրավիճակի, Վրաստանի եվրոատլանտյան ձգտումների և Կանադայի ու Վրաստանի միջև հարաբերությունների հեռանկարների մասին:

Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ, Սաուդյան Արաբիայի Albilad թերթում հրապարակվել է Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավայի հարցազրույցը՝ «Georgia celebrates the 100th anniversary of Georgia’s First Democratic Republic» վեռնագրով:

Հոդվածում դեսպանը նշում է, որ Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետությունը հիմնված էր ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության վրա: Գիորգի Ջանջղավան հոդվածում ընդգծել է Վրաստանի և Սաուդյան Արաբիայի միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, առևտուրը և ռազմական համագործակցությունը:

Վրաստանի պատմական անցյալի, Վրաստանի տեսքի և ճանաչողականության բարձրացման նպատակով, Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100 ամյա հոբելյանի շրջանակներում տարբեր երկրներում ծրագրված են 100-ից ավել հոդվածներ հրապարակել: